
Ռուսաստանում կարծում են, որ Թրամփ-Պուտին հանդիպումը Ուկրաինայի՝ որպես պետություն գոյատևելու վերջին հնարավորությունն է

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նախատեսված հանդիպումը Վլադիմիր Զելենսկու համար ոչ թե վերջին հնարավորությունն է, այլ Ուկրաինայի՝ որպես պետություն գոյատևելու վերջին հնարավորությունը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում է հայտնել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հետախուզության նախկին վերլուծաբան և Իրաքի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի զանգվածային ոչնչացման զենքի նախկին տեսուչ Սքոթ Ռիտերը:
Նա նշել է, որ Զելենսկին խաղաղություն չի ցանկանում, բայց միևնույն ժամանակ ուկրաինական հաղթանակի հույս չկա։ Նրա գնահատմամբ՝ հակամարտության շարունակման դեպքում Կիևը կարող է ավելի շատ տարածքներ կորցնել։
«Սա Ուկրաինայի՝ որպես պետություն գոյատևելու վերջին հնարավորությունն է»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը: