Արևմտյան Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը փակվել է մեդուզաների պատճառով

Մեդուզաները պատճառ են դարձել, որ Արևմտյան Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը փակվել է Ֆրանսիայի հյուսիսում:


Հյուսիսային ծովի ափին գտնվող Գրավլինի ատոմակայանի սառեցման համակարգում խցանված պոմպի պատճառով չորս ռեակտորներ ավտոմատ կերպով անջատվել են, հայտարարել է Ֆրանսիայի էլեկտրակայանի օպերատոր ընկերությունը։


«Երեք ռեակտոր փակվել են, մյուս երկուսը վերանորոգման փուլում են: Գրավլինի էլեկտրակայանը փակվել է պոմպակայանների ֆիլտրի տակառների վրա մեդուզաների զանգվածային և անկանխատեսելի «ներխուժման» պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։


Պետական ընկերության տվյալներով՝ միջադեպը ոչ մի ազդեցություն չի ունեցել օբյեկտների, անձնակազմի կամ շրջակա միջավայրի անվտանգության վրա: 


Գրավլինի ատոմակայանը, որը Արևմտյան Եվրոպայի ամենամեծն է, գտնվում է Կալեից մոտ 20 կմ հյուսիս-արևելք և ներառում է վեց 900 ՄՎտ հզորությամբ ռեակտոր: Մինչև 2040 թվականը նախատեսվում է կառուցել երկու 1600 ՄՎտ հզորությամբ ռեակտոր:

Քաղաքականություն