
Անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը․ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը X-ում գրել է․ «Պատմական և հույսով լի հուզիչ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ձեռք սեղմեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կնքելով խաղաղության մի համաձայնագիր, որը խոստանում է ավարտ տալ տասնամյակներ շարունակվող արյունահեղությանը։
Սա իսկական առաջընթաց է, որը կարող է փոխել տարածաշրջանի ապագան՝ հնարավոր դարձած նախագահ Թրամփի վճռական առաջնորդության շնորհիվ»։
Փալյանը նաև կոչ է արել Էրդողանին բացել հայ-թուրքական սահմանը:
«Պարոն Էրդողան, անմիջապես բացեք Թուրքիայի և Հայաստանի սահմանը։ Միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք անմիջապես անենք այս քայլը…»: