Տրանսպորտային կապերը բացվելու՛ են. Պապոյանը` ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման մասին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Խաղաղություն լինելու՛ է։
Պատերազմ չի՛ լինելու։
Ապաշրջափակում լինելու՛ է։
Տնտեսական հզորացում լինելու՛ է։
Տրանսպորտային կապերը բացվելու՛ են։
Հայաստանը համաշխարհային առևտրային մեծ ուղու մաս լինելու՛ է։
Ու այս ամենը լինելու ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության ամբողջական պահպանմամբ և փոխադարձության սկզբունքի հիման վրա»։
Հիշեցնենք` Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։
Նմանատիպ հոդվածներ
Տարանցիկ ուղին ժամանակի ընթացքում կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր. The Guardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրդարձել է այսօր Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման...
Արայիկ Հարությունյանը` ԱՄՆ-ում սպասվող եռակաողմ հանդիպման մասին
Սիրելի բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել...
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը. Ռուբիո
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքա...
ՀՀ-ն, ԱՄՆ-ն և Ադրբեջանը համատեղ հռչակագիր ստորագրեցին
«35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու...