ԱՄՆ-ում կնքվող համաձայնագիրը հակասում է Երևանի շահերին, սպառնալիք է ՌԴ-ին և Իրանին. Զատուլին
ԱՄՆ-ում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպման շրջանակում նախատեսված պայմանավորվածությունները չեն համապատասխանում պաշտոնական Երևանի շահերին, ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրի պայմանները։
Խորհրդարանականը նշել է, որ եթե խաղաղ կարգավորման միջնորդության գինը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հանձնումն է ԱՄՆ վերահսկողությանը, ապա դա սպառնալիք կդառնա Իրանի համար։
«Սա, անշուշտ, Միացյալ Նահանգների և որոշ չափով նաև Իսրայելի շահերից է բխում, քանի որ «Զանգեզուրի միջանցքը» և Ադրբեջանի ու Թուրքիայի միավորումը, իհարկե, սպառնում են ոչ միայն մեզ, այլև Իրանին», - ասել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Տարանցիկ ուղին ժամանակի ընթացքում կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր. The Guardian
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ևս անդրդարձել է այսօր Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպման...
Բացառիկ իրավունք ԱՄՆ-ին. ինչպես կկոչվի Հայաստանով անցնող ճանապարհը. Reuters
Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փա...
Արայիկ Հարությունյանը` ԱՄՆ-ում սպասվող եռակաողմ հանդիպման մասին
Սիրելի բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել...
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը. Ռուբիո
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքա...