Շենքը քանդվում է, լցված է օձերով ու կարիճներով․ Վարդաշենի հանրակացարանի բնակիչների բողոքի ակցիան
Բոլորի կողմից անտեսված ենք, շենքը քանդվում է, օձերի ու կարիճների մասին էլ չեմ խոսում։ Ինչքա՞ն կարանք էդ օձերի մեջ ապրենք: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի 9 փողոցի 70 հանրակացարանի (մուլտերի հանրակացարանի) բնակչուհին՝ նշելով, որ Վարդաշենի 6-րդ փողոցի վթարային 68, 68Ա հանրակացարանների բնակիչները շատ ճիշտ են արել, որ բողոքի ակցիաներ են իրականացրել:
«Մեր նման հիմար չեն, լռեն ու սպասեն։Ընդամենը 17 սենյակ է, ոչ ոք չի եկել, չի հետաքրքրվել մեր շենքի վիճակով, այնինչ պարոն Ավինյանը խոստացել է, որ այն երկու հանրակացարնների հետ բարելավում է կատարվելու»,- ասում է բնակչուհին՝ նշելով, որ Էրեբունու թաղապետն իրենց չի ընդունել և որ իրենք ևս բողոքի ակցիաներ են իրականացնելու։
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...
Հսկիչները կշրջեն՝ «զինված» սարքավորումներով․ Սուրեն Գրիգորյան
Արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ է...
Արմեն Փամբուխչյանը խոսել է Ջեյ Լոյի համերգից ականկալվող եկամտի մասին
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրա...