Սևանա լճի մակարդակն իջել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ըկած ժամանակահատվածում։


Այսպես՝ Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (03.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21 սմ-ով։


Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.975 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 3-ը ներառյալ՝ 98.637 մլն.մ³:


Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը, ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 10.286 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը հունիսի 6-ից օգոստոսի 3-ը ներառյալ՝ 107.901 մլն.մ³:

Քաղաքականություն