Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն
Հանրապետության տարածքում օգոստոսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս օգոստոսի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-8-ին Արարատյան դաշտում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։
Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...
Հսկիչները կշրջեն՝ «զինված» սարքավորումներով․ Սուրեն Գրիգորյան
Արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ է...
Արմեն Փամբուխչյանը խոսել է Ջեյ Լոյի համերգից ականկալվող եկամտի մասին
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրա...