Խայտառակ իրավիճակ է հեղուկ գազի ոլորտում. Գառնիկ Դանելյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօր Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի իր ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությանը, որ կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է:
«Ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ, որ պայմանավորված իրավիճակով՝ տնտեսվարողներն էականորեն կրճատել են արտադրանքի և արտահանման ծավալները։ Վերջերս կոնյակ արտադրող ընկերության ներկայացուցիչներից մեկից տեղեկացա, որ եթե նախկինում ամեն օր սահման էր ուղարկվում կոնյակով բեռնված 1 բեռնատար, այժմ նույն քանակությամբ բեռնատար է ուղարկվում 1 ամսվա ընթացքում»։
Ըստ նրա ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից ևս պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ ունենք կոնյակի և ալկոհոլային խմիչքների արտահանման նվազում։
«Հավելենք, որ այդպես էլ պատկան մարմինների կողմից չտրվեց լիարժեք պարզաբանում, թե ի՞նչն է հանգեցրել վրացական կողմին՝ ամիսներ շարունակ խոչընդոտելու հայկական կոնյակի արտահանումը ՌԴ։ Խայտառակ իրավիճակ է նաև հեղուկ գազի ոլորտում։ Մինչ խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան, ականատեսն ենք լինում դրա օր օրի թանկացմանը։ Սա չափազանց վատ միտում է, որի հետևանքները մեր տնտեսության վրա թողնելու են անդառնալի հետևանքներ»։
Դանիելյանը հավելել է, որ արդեն իսկ ունենք վիճակագրություն, որի համաձայն՝ արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի առաջին կեսին նվազել է 12%-ով, իսկ արտաքին առևտուրը՝ 45%-ով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը թվարկել է թուրք-հայկական սահմանի բացման պայմանները:Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպ...
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում չեղարկել է մի շարք գնման գործընթացներ
«ՀԷՑ» ՓԲԸ-ի Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ Ընկերությունում չեղարկվել են մի շարք գնման գործընթա...
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։«Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիր...
Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դա...