Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքում գրել է.
«Ինչպես գիտեք Վրաստան այցի ժամանակ պայմանավորվել էինք ստեղծել աշխատանքային խումբ՝ կազմված ՀՀ էկոնոմիկայի և Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներից՝ հայկական կոնյակի (բրենդի) արտահանման ժամանակ ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Աշխատանքային խմբի ամենօրյա աշխատանքի արդյունքում այսօր արդեն կարող եմ արձանագրել, որ կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է։
Օրինակ երեկ Վրաստանի գործընկերները մեզ են փոխանցել հերթական տվյալները, ըստ որի, օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից կարող էին դուրս գալ շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։ Եվս 1 մեքենա չէր անցել փորձաքննությունը։
Այս վիճակագրությանը ևս մեկ բան է ապացուցում, որ Հայաստանից դուրս եկող շշալցված կոնյակի ճնշող մեծամասնությունը (այս դեպքում ավելի քան 96%-ը) ունի պատշաճ որակ և համապատասխանում է կոնյակին ներկայացվող բոլոր ստանդարտներին։
Շնորհակալություն եմ հայտնում մեր կոնյակագործներին համբերատարության, ըմբռնման և բարձրորակ արտադրանք թողարկելու համար։
Ի գործ»։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանը պատմության մեջ առաջին անգամ ավելի շատ ռուսական գազ է գնել, քան ադրբեջանական
Ադրբեջանից Վրաստան գազի ներմուծումը նվազել է 8%-ով, մինչդեռ Ռուսաստանից մատակարարումները աճել են 26%-ով, հաղորդում են վր...
Ռուսաստանը երկարացրել է բենզինի արտահանման արգելքը
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է նավթամթերքի ուղղակի արտադրողների վրա բենզինի արտահանման սահմանափակումները, որոնք...
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Լարսի անցակետով
Ռուսաստանի իշխանությունները հանձնարարել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակե...
Նախորդ տարվա համեմատ Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.9%
2025թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 8.6...