Քաղաքականություն
Բյուրեղավանի համայնքապետարանում քննչական գործողություններ են կատարվում
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Բյուրեղավանի համայնքապետարան ու քննչական գործողություններ է իրականացնում: Հայտնում են ArmLur.am-ից:
Իրավապահների գործողությունները կապված են քրեական վարույթի հետ:
Auroranews-ի հետ զրույցում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հաստատեց լուրը:
«Հաստատում ենք, որ Բյուրեղավանի համայնքապետարանում ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են իրականացվում»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Դատախազությունը հրապարակել է ընտրախախտումների ուշագրավ վիճակագրությունը
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
5.0