Քաղաքականություն

Նա սարսափելի մարդ է, խելագար․ հուսով եմ՝ նրա հետ կոպիտ կվերաբերվեն․ Թրամփ

Նա սարսափելի մարդ է, խելագար․ հուսով եմ՝ նրա հետ կոպիտ կվերաբերվեն․ Թրամփ

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում խիստ քննադատության է ենթարկել Ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնին: 


«Ջոն Բոլթոնը՝  շատ հիմար, անհավասարակշիռ և ոչ կոմպետենտ նախկին ներկայացուցիչը, պարզապես ընդունել է իր մեղքը։  Նա սարսափելի մարդ է, խելագար, ով պարզապես ցանկանում էր հրահրել հակամարտություններ և պատերազմներ: Հուսով եմ, որ նրա հետ կոպիտ կվերաբերվեն», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social - ում:


Ամերիկյան առաջնորդի այս արձագանքը հաջորդել է դատական այն գործընթացին, որի շրջանակներում Ջոն Բոլթոնը դատարանում պաշտոնապես խոստովանել է իր մեղքը: Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության հետ անփույթ և ոչ պատշաճ վարվելու համար:


ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ արդարադատության համակարգը խիստ պատժամիջոցներ կկիրառի իր նախկին աշխատակցի նկատմամբ՝ վերջինիս գործողությունների և դրանց հետևանքների համար:



9fdb534f-b4b5-4cda-958d-87615cf8e594.png 1.82 MB

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250