
Թող գնա իր անտերուդուս նախարարությունով զբաղվի. Վարդան Ղուկասյանը՝ Պապոյանի մասին

Մի ջահել նախարար կա, առավոտյան տեսա՝ իմ մասին «իկ»–ով է խոսում, ես իր հորից մեծ եմ, անդաստիարակ մի հատ տղա է։ Այս մասին, այսօր իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառմանը, որտեղ նա Գյումրիի քաղաքապետի մասին գրել էր «Վարդանիկ»։
«Մենք 100 հատ խոշոր եղջյուրավոր անասուն էինք բերել վարկով և այդ գումարները մուծել ենք։ Ինքը պատահական տեսնում է, որ սրանք մտել են դատարան և այդ դատարանում վճիռ են կայացրել, որ մենք այդ գումարները չենք մուծել, մեր հաշվի վրա կալանք է դրված, փակված է։ Իրենք գիտեն, որ ես վարկ ունեմ, փակել են, մենք վարձակալության գումար ենք ստանում, որ վերցնենք այդ վարկերը մուծենք, այսինքն ինձ սնանկացման տակ են գցում։ Պատկերացրեք ինչքան քաղաքական ցածր մակարդակ է։ Մենք տարել, ներկայացրել ենք, ասում ենք՝ նայեք, մենք բոլոր գումարները մուծել ենք։ Ասում են՝ մուծել եք, լավ եք արել, դե դատի տվեք։ Երկու տարի դատարաններն ենք։
Էդ երիտասարդին խորհուրդ կտամ, գնա իր անտերուդուս նախարարությունով զբաղվի։ Հետո խորհուրդ կտամ վարչապետին և դատաիրավական ոլորտը ներկայացնողներին. մի հատ մոնիտորինգ արեք ու ասեք՝ ո՞ր քաղաքում, որ թաղում գողություն չկա, հանցագործություն չկա, նարկոմանիա չկա։ Կտեսնեք, որ Սլաբոդկա թաղամասում է դա, դռները բաց մարդիկ ապրում են։ Հլը մի հատ բերեք մեզ պարգևատրում տվեք»,– ընդգծել է քաղաքապետը։