Քաղաքականություն
Թեհրանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Բաղայի
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կողմերին խրախուսում է արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Նա ընդգծել է, որ Իրանը դրական է վերաբերվում տարածաշրջանում հաղորդակցական ուղիների զարգացմանը, սակայն զգուշացրել է․
«Ուղիների զարգացումը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության կամ ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավման, ինչը մենք չենք համարում օգտակար տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»։
Պաշտոնյան հավելել է, որ տարածված լուրերը որոշ ոչ տարածաշրջանային երկրների ներգրավածության մասին արդեն իսկ հերքվել են։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Վերջնաժամկետի մասին տեղեկությունը սուտ է. Սպիտակ տուն
Աշխարհը տեսնում է ձեր կեղծավոր հռետորաբանությունը. Փեզեշքիան
Նարեկ Կարապետյանը դարակազմիկ բացահայտում է արել. Արման Եղոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի որդին դիմում է Մակրոնին
2.3