Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը արդիական չէ․ Հաջիև
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը արդիական չէ։
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներն այժմ ընթանում են.
«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակը տարբեր է. այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգային չէ։ Մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։ Ահա թե ինչի համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը», - նշել է Հաջիևը։
Նրա խոսքով, խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։
«Սա շատ դրական պահ է։ Այո, կան որոշ չլուծված մանրամասներ։ Օրինակ՝ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին հարց է, եթե այն չի վերաբերում մեկ այլ պետության անվանմանը կամ տարածքին։ Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք հույս ունենք, որ հայերը կփոփոխեն Սահմանադրությունը և պաշտոնապես կհրաժարվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից», - հավելել Հաջիևը։
«Մենք կարծում ենք, որ այս հարցի կարգավորումից հետո խաղաղության ճանապարհին լուրջ խոչընդոտներ չեն լինի», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Նմանատիպ հոդվածներ
Դատվելու եք․ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է ուղղել Ավանեսյանին
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել՝ ՔԿՀ-ից։ Նամակը ուղղել է ՀՀ առողջապ...
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ղեկավարվող ծրագիր է․ Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է, որ այսպե...
Ո՜վ է հիշում՝ Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հիմա ո՜վ է հիշում՝ ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայ...
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...