Էրդողանը ցանկանում է արագացնել Պուտին-Զելենսկի հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է արագացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև Ստամբուլում հնարավոր հանդիպման կազմակերպումը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Առաջնորդների հանդիպման պայմանների և վայրի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Երկու կողմերն էլ՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ցանկություն են հայտնել հանդիպել Ստամբուլում, բայց ժամանման ժամանակի և պայմանների վերաբերյալ բանակցային գործընթացը շարունակվում է։ Որպես բանակցողներ՝ մենք փորձում ենք մերձեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումներն, որոնք այս հարցում շատ տարբեր են։
Մենք գիտենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից գագաթնաժողովի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության մասին։ Ընդհանուր առմամբ, մեր նախագահը ցանկանում է արագացնել այս գործընթացը, նա կարծում է, որ առաջնորդների հանդիպման շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել պատվիրակությունների միջև բանակցություններում առկա մի շարք փակուղիներ», - ասել է Ֆիդանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բեղային մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանին և...