Անտառային հրդեհներից տուժածների օգնության գումարը կորել է․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնելու նպատակով ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախության սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։


«FireAid»-ը լիակատար աղետ է։ Թվում է, թե սա ևս մեկ դեմոկրատների կողմից ոգեշնչված խարդախության սխեմա է։ 100 միլիոն դոլար կորել է»,- գրել է նախագահը Truth Social-ի իր էջում։


Կալիֆոռնիայի հարավային մասում՝ Լոս Անջելեսի շրջանում, հունվարին անտառային հրդեհների պատճառով զոհվել է ավելի քան 30 մարդ, ոչնչացվել է մոտ 18 հազար տարբեր շենք։ Հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության հետ կապվածները, հայտարարել են հրդեհներից տուժածների կամ գույք կորցրածների կարիքների համար դրամահավաքի մասին։ 


Ինչպես նշել են օդերևութաբանները, հունվարին Կալիֆոռնիայում հրդեհների արագ տարածման պատճառը չոր և շատ քամոտ եղանակն էր։

Քաղաքականություն