Ինչ է հայտնի Ամուրի մարզում Ан-24-ի կործանման մասին. հայտնաբերվել են «սև արկղերը»

Ինչ է հայտնի Ամուրի մարզում Ан-24-ի կործանման մասին: ՏԱՍՍ-ը հավաքել է կատարվածի մասին հիմնական կարևոր տեղեկությունները:


Ողբերգության հանգամանքները.


Ավիաընկերության Ան-24-ը, որն ընթանում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով, կապի դուրս չի եկել նպատակակետից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող հսկիչ կետում: Օդանավը հնարավոր խնդիրների մասին ազդանշան չի տվել և, ինչպես հաղորդվում է, ռադարներից անհետացել է վայրէջքի համար երկրորդ շրջան մտնելուց հետո:


Ավիափրկարարների խոսքով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել 10 բալանոց ամպամածության պայմաններում և լեռներով շրջապատված։ Օդային ծառայություններում օդանավակայանի տարածքում եղանակը հարմար էր համարվում չվերթներ ընդունելու համար։


Ուղևորների քանակը.


Օդանավում, տարբեր տվյալներով, եղել է մոտ 50 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 6 անդամ: Ամուրի մարզի նահանգապետ Վասիլի Օռլովը խոսել է 43 ուղևորի, այդ թվում՝ 5 երեխաների մասին։ Օպերատիվ ծառայություններում հայտնել են, որ ուղևորները եղել են 40, այդ թվում՝ 2 երեխա։ Օդանավում եղել է Ռուսական երկաթուղիների հինգ աշխատակից։ Կործանված ինքնաթիռում եղել է նաև Չինաստանի քաղաքացի։


Բեկորների հայտնաբերում.


ԱԻՆ-ը անհետացման վայր է ուղարկել փրկարարներին, ներգրավել է «Ռոսավիացիայի» օդանավը։ Ճահիճների պատճառով որոնումները հիմնականում պետք է իրականացվեին օդից։ Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են տեղական ժամանակով 15:26-ին Տինդայից 16 կմ հեռավորության վրա գտնվող լեռան լանջին: Կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են, նրանցից 13-ը Խաբարովսկի երկրամասի բնակիչներ են եղել:



Պատճառների հետաքննություն.


Միջպետական ավիակոմիտեն սկսել է վթարի հետաքննությունը։ Կառավարությունը ստեղծել է աղետի հետևանքների վերացման հանձնաժողով: Վթարի փաստով տարածաշրջանում ևս շտաբ է ստեղծվել։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ (ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 3-րդ մաս): Դիտարկվում են տեղի ունեցածի մի քանի վարկածներ, ներառյալ տեխնիկայի անսարքությունը և օդաչուների սխալը:


Ինքնաթիռը արտադրվել է գրեթե 50 տարի առաջ։ 2021 թվականին ինքնաթիռի թռիչքային պիտանիության վկայականը երկարացվել է մինչև 2036 թվականը։ 2018 թվականից ի վեր ինքնաթիռը չորս օդային միջադեպերի է ենթարկվել, այդ թվում՝ օդանավակայանում թռիչքի ժամանակ վնասել է թևը: Թռիչքից առաջ ինքնաթիռը ինչպես հայտնել են ավիաընկերությունից, անհրաժեշտ ստուգում է անցել։ Աղետի վայրում հայտնաբերել են «սև արկղերը»։ Դրանք կտեղափոխեն Մոսկվա՝ վերծանելու համար։ 




Քաղաքականություն