Հունգարիան զենք չի մատակարարել և չի մատակարարի Ուկրաինային. Սիյարտո
Բուդապեշտը զենք չի մատակարարել և չի մատակարարի Ուկրաինային, Հունգարիան չի ցանկանում ներգրավվել այս հակամարտության մեջ: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն:
«Հունգարիան այն երկիրն է, որը երբեք զենք չի մատակարարել Ուկրաինային, և ապագայում նույնպես չենք պատրաստվում զենք մատակարարել Ուկրաինային։ Քանի դեռ մեր կառավարությունը իշխանության գլուխն է, մեր նպատակն է, որ Հունգարիան մնա այս պատերազմից դուրս և չմասնակցի դրան», - ասել է նա:
Սիյարտոն նշել է, որ Հունգարիան «չի հատկացնի որևէ ֆինանսական միջոց Կիևին զենք մատակարարելու համար» և չի մասնակցում ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Իրանը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իսրայելին. Փեզեշքիան
Թեհրանը պատրաստ է պատասխանել Իսրայելին հարվածներով, եթե որոշեն վերսկսել հարձակումներն Իրանի տարածքի վրա: Այս մասին հայտա...
Ռուսական բանակը շրջապափակել է Ուկրաինայի զինված ուժերին․ նրանք կամավոր հանձնվում են
Ռուս զինծառայողները, սկսել են շրջապատել Շիպիլովկայի և Գրիգորովկայի մոտակայքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի խումբ...
Իրանից Ադրբեջան թռչող ԱԹՍ-ի մուտքը կանխվել է
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքի մուտքն դեպի Ադրբեջան կանխվել է։ Այս մասին հայտնո...