Սիրիան պաշտոնապես օգնություն է խնդրել Թուրքիայից
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, պատասխանելով սիրիական Էս-Սուվեյդա քաղաքում տեղի ունեցած բախումների և Դամասկոսի վրա Իսրայելի հարձակումների մասին հարցերին, հայտարարել է.
«Իսրայելի հարձակումների վերջին ակտիվացումը, հատկապես Էս-Սուվեյդի հարավային շրջանում, սրել է լարվածությունը դրուզյան համայնքի և Դամասկոսի կառավարության միջև։ Թուրքիան վճռական դիրքորոշում է պահպանում Սիրիայի տարածքային ամբողջականության պաշտպանության, կայունության ապահովման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի հարցերում:
Ազգային պաշտպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է Սիրիայի նոր կառավարության հետ: Սիրիայի կառավարությունը պաշտոնապես դիմել է Թուրքիային՝ խնդրելով աջակցել երկրի պաշտպանունակության ամրապնդմանը և բոլոր ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ ԻՊ-ի դեմ պայքարին: Ի պատասխան այս խնդրանքի՝ մենք շարունակում ենք ուսումնական, խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Սիրիայի պաշտպանունակության ամրապնդման համար»:
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, բարեվարք քահանա նշանակում. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.«Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգեւոր օրակարգ է, մեր Եկեղե...
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի&n...
Գյումրիի քաղաքապետարանը ներողություն է հայտնել
Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում են տարածել.«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրո...
Սևանի ափ գալը ծախս է. ռեստորաններում տեղ ու դադար չկա. Փաշինյան
Հայաստնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել է.«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում...