Անահիտ Ավանեսյանը` իրեն դատի տալու Բագրատ սրբազանի հայտարարության մասին
«Հետք»-ի հրապարակումից տեղեկացա, որ Բագրատ Գալստանյանն ինձ դատի է տվել վիրավորանքի և զրպարտության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հետաքրքիր է` «գյուլլելու» իր անհագ ցանկությունն է փոխակերպվել դատական կարգով դժգոհությունը արտահայտելու ձևով, թե՞ всё -таки դատի տալուց հետո գյուլլելու և ահաբեկչական մյուս սցենարները դեռ պտտում Է գլխում, և ֆինանսների կարիք կա: Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային տարբեր ահաբեկչական կազմակերպություններ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջման փորձերը Հայաստանում:
Ներքևում նորից տեղադրում եմ ՔԿ հրապարակած ձայնագրություններից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին՝ «խորը անասուն» անվանած անձի դեմ: Այս ժամանակը լավ կլինի ապաշխարության համար օգտագործեք»,- գրել է Անահիտ Ավանեսյանը:
Հիշեցնենք` կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանը ցուցմունք է տալիս դատարանում
Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մո...
Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի հետ կապված միջազգային դատարանի որոշման մասին
Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Բագրատ սրբազանի հայտարարությանը
Ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանը դատի է տվել ինձ, Անահիտ Ավանեսյանին, Արամ Սարգսյանին, Հարո...