Իրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ Մոսկվայում Թեհրանի դեսպան
Թեհրանը ողջունելու է ԱՄՆ-ի հետ ցանկացած երկխոսության նախաձեռնություն (այդ թվում՝ Ռուսաստանի կողմից), որը կպահպանի Իրանի ուրանի հարստացման իրավունքը և կօգնի վերացնել պատժամիջոցները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսվկայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին Մոսկվա այցի ժամանակ ասել է, որ եթե Ռուսաստանը քաղաքական նախաձեռնություններ ունի, կարող է դրանք ներկայացնել՝ հաշվի առնելով մեր կարմիր գծերը, և մենք կքննարկենք այդ նախաձեռնությունները։ Ուստի, եթե մեր բարեկամները ցանկանան ակտիվ դեր ունենալ՝ Իրանը դա ողջունելի կհամարի, հատկապես նման երկրի կողմից, ինչպիսին Ռուսաստանն է, որի նկատմամբ մենք վստահություն ունենք»,- ասել է դեսպանը։
Ջալալին ընդգծել է, որ Իրանի համար առաջարկվող ցանկացած նախաձեռնության մեջ պետք է հաշվի առնվեն երկրի երկու կարևոր կարմիր գծերը՝ ուրանի հարստացման իրավունքն իր տարածքում և պատժամիջոցների վերացումը։ Եթե այս երկու պայմաններն ապահովվեն, Թեհրանը կողջունի այն նախաձեռնությունները, որոնք գալիս են Իրանի բարեկամ երկրների՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից, նշել է դեսպանը։
Նա նաև հավելել է, որ Իսրայելը հարձակվել է Իրանի վրա Մասկատում։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նախօրեին, որոնք պետք է կայանային հունիսի 15-ին, սակայն դրանք չեղարկվել են։ ԱՄՆ-ը նույնպես միացել է իսլամական հանրապետության միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելի հարվածներին։ Դեսպանի խոսքերով՝ այդ ամենն ամրապնդել է Վաշինգտոնի նկատմամբ Թեհրանի «անվստահության պատը» ։
«Դա մի քայլ էր, որը վնասել է Իրանի վստահությանը ԱՄՆ-ի նկատմամբ ինչպես կառավարության, այնպես էլ ժողովրդի վստահությանը», - նշել է դեսպանը։
Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը լծակներ ունի ԱՄՆ-ի վրա՝ միջուկային խնդրի շուրջ համաձայնության հասնելու համար, դեսպանը նշել է, որ այժմ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև լավ հարաբերություններ են ձևավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...
Կտրիճ Ներսիսյանը մեզ հրավիրում է իրենից ազատել Վեհարանը. պատրա’ստ եղեք. Փաշինյան
«Astronomer» ընկերության՝ կնոջը դավաճանելու մեջ բռնված գլխավոր տնօրենը հրաժարական տվեց կնոջը դավաճանելու պատճառով, որովհ...