Սեբեոս քահանա Ղալաչյանը հրաժարվել է մկրտություն իրականացնել ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանի կնքահայրությամբ
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը հրաժարվել է մկրտություն իրականացնել ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանի կնքահայրությամբ։ Ստիպված են եղել եկեղեցում այլ կնքահայր ընտրել, որպեսզի մկրտությունն իրականացվի։
«Անչափահասի հոգևոր ընթացքի պատասխանատուն իր կնքահայրն է։ Սա է կնքահոր դերը, միայն՝ լինելու հոգևոր ծնող, հոգևոր դաստիարակ, հոգևոր օրինակ և հոգու փրկության պատասխանատու։ Ես չգիտեմ՝ մեզ ծանոթ կնքահայրերից քանիսն են այս մտքով գալիս եկեղեցի։ հանուն ճշմարտության պետք է նշել, որ հաճախ մենք էլ շատ չենք քննում նրա ճշմարիտ քրիստոնյա լինելու հագամանքը՝ խոնարհաբար մտածելով, որ մենք չէ, որ պիտի դատենք, քննենք»,-տեղի ունեցածից հետո ասել է Սեբեոս քահանա Ղալաչյանը։
«Ժամանակն է, որ մենք մի կանոն ունենաք, որի համաձայն, մենք կորոշենք, տվյալ անձնավորությունը, որքան էլ կասի ես հայ եկեղեցու զավակ եմ, անունը չեմ ուզում տալ նման զավակաների ոչ բարով, որոնք քանդում են մեր տունը... անկախ նրանից, որ ինքը կվկայի՝ ինքը քրիստոնյա է, դեռ պետք է ճշտել»,-ասել է Տեր Սերոբը։
«Ես արգելեցի իերն դառնալու կնքահայր։ Ես առաջարկեդցի սիրով իկնքել այդ բալիկին, արժանացնել սուրբ մեռոնով օծման, կատարել քառասունքի կարգը, բայցց մի պայմանով, եթե կնքահայրը կլինի գոնե հարգալից, պատկառանքով լցված մի անձնավորություն, որն ընդունում է Հայաստանյաց առաքելական եկեղեցու նվիրապետական կարգը, ով ընդունում է, որ ես բազմում մեղքերով հանդերձ ունեմ առաքյալներից ինձ հասած այդ իշխանությունը մկրտելու, կնքելու, օրհնելու, հաղորդություն տալու և այսպես շարունակ։ Անշուշտ միջադեպ տեղի ունեցավ, հնչեցին անպարկեշտ խոսքեր, այդ պատգամավորը բազմում անգամ կրկնեց՝ թող ների ինձ Վեհափառ Հայրապետը, բոլոր նրանք, ովքեր կլսեն ինձ, հնչեցնելով Վեհափառի ավազանի անունը՝ նա ինձ խոստացավ, որ պարանոցից բռնած Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտի։ Ես ունե՞ի իրավունք թույլ տալու, որ նա կնքահայր լիներ։ Արդյոք ես իրավունք ունե՞ի թույլ տալու այդ ոչ պատգամավորին՝ կրելու այն պատիվը, որ կրում է իկնքահայրը հայոց եկեղեցում։ Թող պատասխանի ինձ»,- մանրամասնել է Տեր Սեբեոսը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...