Լեհաստանի նախագահ Դուդայի մասին «Հիմարը. դեպքի ուսումնասիրություն» գիրքը հանվել է վաճառքից
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի մասին «Հիմարը. դեպքի ուսումնասիրություն» վերնագրով գիրքը ժամանակավորապես հանվել է վաճառքից, քանի որ դրա վերնագիրը մտահոգություններ է առաջացրել դրա օրինականության վերաբերյալ։ Այս մասին գրում է «Օնեթ»-ը:
Խոսքը վերաբերում է գրքին, որի գլխավոր հերոսը նախագահ Անջեյ Դուդան է: Գրքի վերնագիրն ու բովանդակությունը բազմաթիվ բողոքների պատճառ են դարձել, ինչը ստիպել է գրքեր վաճառող լեհական «Էմպիկ» մանրածախ առևտրի ցանցին հետաքննություն սկսել Լեհաստանի քրեական օրենսգրքի 135 (2) հոդվածի հնարավոր խախտումների վերաբերյալ, որը քրեական պատասխանատվություն է սահմանում երկրի նախագահին հրապարակային վիրավորանք հասցնելու համար: Այս հոդվածը նախատեսում է մինչև երեք տարի ազատազրկում։
«Էմպիկ»-ի կորպորատիվ հաղորդակցությունների մենեջերը հայտնել է, որ գրքի վաճառքը կասեցվել է մինչև հետաքննության ավարտը, որից հետո որոշում կկայացվի հրատարակությունը վաճառքի վերադարձնելու վերաբերյալ։

Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...