Նեթանյահուն Սիրիայի նոր առաջնորդին մեղադրել է Իսրայելի «կարմիր գծերը» խախտելու մեջ
Սիրիայում կառավարական և ռազմական օբյեկտների վրա Իսրայելի զանգվածային հարձակումների հրաման արձակելուց մեկ օր անց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակի օգտագործել ռազմական միջոցներ Սիրիայում իր երկու «կարմիր գծերը» պահպանելու համար: Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն։ Դամասկոսից հարավ ընկած տարածքի՝ Գոլանի բարձունքներից մինչև Դրուզ լեռները, ապառազմականացումը [կարմիր] գծերից մեկն է։ Երկրորդ գիծը մեր եղբայրների եղբայրների՝ Դրուզ լեռներում գտնվող դրուզների պաշտպանությունն է։ Մենք թույլ չենք տա, որ ռազմական ուժերը ափ իջնեն Դամասկոսից հարավ, թույլ չենք տա, որ դրուզները տառապեն Ջաբալ Դրուզում»,- հայտարարել է Նեթանյահուն։
Ըստ նրա՝ Սիրիայում Ահմեդ աշ-Շարաայի ռեժիմն այս երկու «կարմիր գծերն» էլ խախտել է։
«Նա բանակ ուղարկեց Դամասկոսից հարավ՝ այն տարածք, որը պետք է ապառազմականացվեր, և սկսեց դրուզների կոտորածը։ Մենք ոչ մի կերպ չէինք կարող համաձայնվել դրա հետ», -նշել է Իսրայելի վարչապետը։
Նա հավելել է, որ Սիրիայում աշ-Շարաայի հայտարարած հրադադարը, որը ներառում էր սիրիական զորքերի դուրսբերումը, «ձեռք է բերվել ուժի միջոցով։ Ոչ թե խնդրելով, ոչ թե աղաչելով, այլ ուժով»։
«Մենք գործել ենք և կշարունակենք գործել անհրաժեշտության դեպքում», - ընդգծել է Նեթանյահուն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...