Հազար ասեցինք՝ շատ փողը դեռ խելքի նշան չէ. Չախոյանն արձագանքել է Նարեկ Կարապետյանի հայտարարությանը
Սամվել Կարապետյանի եղբորորդին պնդում է, թե նախկինների հետ կապ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Ուզում են համոզել, որ Քոչարյանի համար գրավ վճարող Սամվել Կարապետյանը կապ չունի նրա հետ։ Ուզում են համոզել, որ Սամվել Կարապետյանը կապ չունի նաև Սերժ Սարգսյանի հետ, ում աշխատակազմի ղեկավարը նրա եղբայրն էր։ Հազար ասեցինք՝ շատ փողը դեռ խելքի նշան չէ»,- գրել է Չախոյանը:
Ավելի վաղ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյք է նախկինների հետ առնչությունը: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու: Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Իմ կարծիքով, այն քաղաքական ստրատեգիան, որը հաջողվել է 2000-ականներից մինչ այսօր, չի կարող էֆեկտիվ լինել 2030 թվականին: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր. քաղաքականացրել են պետական կառավարումը»
Նմանատիպ հոդվածներ
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել. Թրամփը` խաղաղության համաձայնագրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։«Հայաս...