Վաղարշապատի համայնքապետարանը համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար ունի
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին։
Խուդաթյանն ընդգծել է` պարոն Մեխակյանը աշխատանքային գործունեությունը սկսել է հենց համայնքապետարանից, ծանոթ է համայնքի խնդիրներին, հնարավորություններին և վստահաբար հաջողություններ է գրանցելու Վաղարշապատ համայնքի կառավարման կարևոր գործում:
Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության վարչապետին վստահության համար և նշել է, որ անելու է առավելագույնը Վաղարշապատ համայնքի բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար։
Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 9-ին Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարվեց, որ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը 2025թ. մայիսի 27-ին կազմել է արձանագրություն, որի հիմքով վաղաժամկետ դադարել է նրա՝ որպես համայնքի ղեկավարի լիազորությունը: