
Հայաստանը ուզում է դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հարց է հնչել արդյոք նշանակում է, որ ՀՀ-ն ուզում է դառնալ ԵՄ անդամ։
«Իմ պատասխանն է՝ այո, և եվրոպացի մեր գործընկերներն ու մենք արձանագրել ենք՝ որևէ երկրի՝ ԵՄ անդամ դառնալը պարզ պրոցես չէ, ԵՄ բոլոր անդամները դրա հետ պետք է համաձայնվեն, ու նույնքան, կամ՝ ոչ պակաս, կարևոր է՝ երկիրը պիտի համապատասխանի ԵՄ չափանիշներին: Ինձնից մեկնաբանություն են ուզել, թե ոնց եմ պատկերացնում խնդրի լուծումը։ ես ասել եմ՝ բոլոր դեպքերում բարեփոխումների հավակնոտ ծրագիր ու ռազմավարություն ունենք, որն, այսպես, թե այնպես, իրականացնելու ենք»- ասել է նա։։
Այս կետում կա երկու տարբերակ՝ կամ ՀՀ-ին ընդունում են ԵՄ անդամ, կամ չեն ընդունում։
Եթե ընդունում են, շատ լավ, եթե չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով, ՀՀ-ն այդ կետի վրա արդեն լինում է եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխանող երկիր։ Երկու դեպքում էլ այս ռազմավարությունը չշարունակելու պատճառ չունենք»։