Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդու դեմ քրեական գործ է հարուցվել
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդու՝ Մուտվալա Շիխլինսկու դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սվերդլովսկի մարզի փաստաբանների պալատի նախագահ Իգոր Պուտինցևը։
Նախկինում հաղորդվել էր, որ Շիխլինսկին ունի փաստաբանի կարգավիճակ և Սվերդլովսկի մարզի փաստաբանների պալատի անդամ է։ Պուտինցևը չի մանրամասնել, թե ինչ հոդվածով կարող է մեղադրանք առաջադրվել Շիխլինսկու դեմ։
Հուլիսի 1-ին «Մաշ»-ը հայտնել է, որ ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին գրեթե վրաերթի է ենթարկել մի գործակալի, երբ նա փորձել է փախչել հետապնդումից։ Նա հորը մեքենայով տանում էր Բաքու Պլազայի մոտ, երբ իրավապահ մարմինները փորձել են ձերբակալել նրանց։ Շիխլինսկի կրտսերը փորձել է փախչել ԱԴԾ աշխատակիցներից, երբ հետընթաց է կատարել, բաց դռնով հարվածել է նրանցից մեկին և վնասել ուրիշի մեքենան։
Նմանատիպ հոդվածներ
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու. եթե համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը շարունակում պաշտոնավարել, եթե կառավարության ծրա...
Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան
Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ և հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն՝ ինչ գոյություն չունի և չի կարող ուն...