Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան
Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ և հետևաբար որևէ մեկը չի կարող պաշտպանել այն՝ ինչ գոյություն չունի և չի կարող ունենալ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողի հարցին ի պատասխան նշելով՝ այն ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է:
Նա շեշտել է, որ Հայ առաքելական եկեղեցին իր և իր ընտանքի համար սրբություն է, հակառակ դեպքում անտարբեր կգտնվեր «կործանարար ընթացակարգի» նկատմամբ, որը տեղի է ունենում:
«Հայ առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի նորոգման այս անհրաժեշտության և անխուսափելիության օրակարգը, ես համոզված եմ՝ ՀՀ-ում կիսում են բազմաթիվ մարդիկ, Հայ առաքելական եկեղեցու հետևորդների ամբողջ բանակը», -ասել է Փաշինյանը, հավելելով՝ եթե որևէ մեկը Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ է՝ չի կարող անտարբեր հետևել եկեղեցու անկմանը:
«Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից», -հայտարարել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայ սահմանապահները կտեղակայվեն Ադրբեջանը և Նախիջևանը կապող ճանապարհին․ Փաշինյան
Այո, այդ ճանապարհին կլինեն հայ սահմանապահներ՝ Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանա...
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը թուրքական անցակետը Թալեաթի անունով կոչելու առաջարկին
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշ...
ԱՄՆ-ից արձագանքել են Սյունիքում տրանսպորտային միջանցքը 100 տարով իր վերահսկողության տակ վերցնելու առջարկին
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված ջանքերին, հայտարարել...
Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու. եթե համաձայն չեն, կոչ եմ անում, որ հեղափոխություն անեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը շարունակում պաշտոնավարել, եթե կառավարության ծրա...