ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են. Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արած հայտարարություններին։
«ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են, դրանցից որոշներն ուղղված են անձամբ Պուտինին: Մեզ, անկասկած, ժամանակ է պետք Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար»,- ասել է նա լրագրողներին:
Ըստ Պեսկովի՝ Պուտինն ինքը կմեկնաբանի Թրամփի խոսքերը Ռուսաստանի և իր մասին, եթե անհրաժեշտ համարի։
Հիշեցնենք`Թրամփը հայտարարել է, որ եթե 50 օրվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնություն չհաստատվի, ԱՄՆ-ն 100% մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանից ներկրվող ապրանքների վրա, և երկրորդային պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ:
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ԵԽ նախագահի և հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և...
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործ...
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հա...
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյան...