Իմ և անհետ կորած զինծառայողների ծնողների միջև բախում չի եղել. Թորոսյան
Առիթը օգտագործելով մեկնընդմիշտ ուզում եմ փակել մի թեմա, որի մասին թեև շատ եմ խոսել, բայց այն կրկին շահարկվում է: Խոսակցությունններ են շահարկվում, որ ինչ-որ բախում է եղել կառավարության շենքի մոտ իմ և անհետ կորած զինծառայողների ծնողների միջև և ես փախել եմ, ինչը կատարյալ սուտ էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Նա մանրամասներ է ներկայացրել.
2018թ. առողջապահության նախարար նշանակվելուց հետո ինձ ԱՆ ենթակայության դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը զեկուցում է, որ մեր երկրին անհրաժեշտ է ԴՆԹ սեքվենատոր, որպեսզի կարողանան կենսաբանական նյութերի, հյուսվածքների, մարմինների նույնականացում իրականացնենք, որը մինչ այդ պահը չեն կարողացել իրականացնել ժամանակակից և ճշգրիտ մեթոդներով:
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը և ընդհանրապես ամբողջ դատաբժշկական ծառայությունը սկսեցին աշխատել 24-ժամյա ռեժիմով թե' անճանաչելի մարմինների նույնականացման, թե' մնացած փորձաքննություների համար: Պատերազմի ավարտից հետո, քանի որ մենք նույնիսկ 24 ժամ աշխատելով օրական 15-20 նմուշից ավել չէինք կարողանում նույնանակացնել, իսկ մենք շատ անճանաչելի մարմիններ ունեինք, կառավարությունը որոշեց, որ պետք է գնենք նաև 2-րդ ԴՆԹ սեքվենատոր
Ամանօրյա և ծննդյան տոների ընթացքում կազմակերպելու համար, քանի որ արտասահմանում, որտեղից ձեռք էր բերվել և ներկրվել սարքը, այդ օրերին պարզապես գրեթե չեն աշխատում: Եվ ես խնդրում և կոչ եմ անում դադարեցնել շահարկել այս թեման և եթե կան նույնականացված մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն, դրանք հուղարկավորել և սգալ նրանց կորուստը, ինչպես մենք և մեր բազմաթիվ հայրենակիցներ են իրականացրել, որովհետև այդ հարցին այլ լուծում պարզապես չկա:
Թորոսյանը կից ներկայացրել է տեսանյութ: