150,000 հայերին անորոշության մեջ թողնող խաղաղությունը չի կարող լինել կայուն․ ՀՀ նախկին արտգործնախարար
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գրել է անդրդառնալով այս շաբաթ Վաշինգտոնում շվեյցարացի երկու խորհրդարանականների հետ քննարկամանը․
«Խաղաղություն, որը Լեռնային Ղարաբաղից տեղահանված 150,000 հայերին թողնում է մշտական անորոշության մեջ, չի կարող լինել կայուն։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնագաղթին և ինքնակառավարման համակարգի լուծարմանը լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում ամբողջ աշխարհում։ Վերադարձի իրավունքը քաղաքական զիջում չէ, այլ իրավական և բարոյական պարտավորություն՝ ամրագրված ՄԱԿ-ի կոնվենցիաներով և միջազգային մարդու իրավունքների փաստաթղթերով»։
«Կարծում եմ, որ մեր այցը Վաշինգտոն շատ ժամանակին էր, իսկ քննարկումները առնվազն հուշեցին ԱՄՆ-ին, որ գոյություն ունեն այլընտրանքային տեսակետներ այն մոտեցումներին, որոնք պայմանավորված են կարճաժամկետ շահերով, նեղ հեռանկարով և արհեստական արագ լուծումներով»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործ...
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ԵԽ նախագահի և հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և...
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հա...
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյան...