Ռազմական

Ռազմական միջոցներով հնարավոր չէ կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը. Գրոսի

Ռազմական միջոցներով հնարավոր չէ կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը. Գրոսի

Իրանի միջուկային ծրագրի իրականացումը հնարավոր չէ դադարեցնել ռազմական միջոցներով, Rzeczpospolita-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։


«Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությամբ, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական հնարավորություններով։ Այս ամենը չի կարելի վերացնել ռազմական միջոցներով: Իրանցիները միշտ կարող են ինչ-որ բան թաքցնել, հետևաբար ուժով մենք երբեք չենք լուծի այս խնդիրը»,- ասել է Գրոսսին։


ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ դա հնարավոր է իրականացնել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր առանցքային հարցերը, բայց, առաջին հերթին, պետք է նախատեսի վերահսկողության շատ խիստ համակարգ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250