Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի քաղաքային լողափի վրա. կան զոհեր և վիրավորներ
Կուրսկի քաղաքային լողափի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 3 մարդ մահացել է, 7-ը` վնասվածքներ ստացել։
«Ճշտված տվյալներ Ուկրաինայի զինված ուժերի հարվածի վերաբերյալ։ Լողափի վրա հարձակվելու հետևանքով 3 մարդ տեղում մահացել է»,- գրել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածների թվում 5 տարեկան տղա կա։ Նրանցից 5-ի, այդ թվում՝ երեխայի վիճակը ծանր է։
«Նրանք բեկորային վնասվածքներ և տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրանց փրկելու համար։ Հիմա հիվանդանոց եմ գնում համոզվելու համար, որ մարդկանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում», – նշել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները, իսկ հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո բնակավայրը
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, երկու խաղաղ բնակիչ է տուժել, այդ թվում՝ 14-ամյա մ...
Ուկրաինայի ապառազմականացումը «կարմիր գիծ» է Եվրոպայի համար. Ֆրանսիայի ՊՆ
Ուկրաինայի ապառազմականացման Ռուսաստանի պահանջն անընդունելի է եվրոպական երկրների համար, Valeurs Actuelles-ի հետ հարցազրու...
Չեխիան կարող է դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային
Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Չեխիան կարող է դ...
Ռազմական միջոցներով հնարավոր չէ կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը. Գրոսի
Իրանի միջուկային ծրագրի իրականացումը հնարավոր չէ դադարեցնել ռազմական միջոցներով, Rzeczpospolita-ի հետ հարցազրույցում հայ...