Քաղաքականություն

Ինչ են առգրավել Նարեկ Կարապետյանի տնից

Vika B. 973 դիտում
Ինչ են առգրավել Նարեկ Կարապետյանի տնից

Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների մի հսկայական շքերթ է սկսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:


«Թեև իսկապես արդեն որևէ մեկն էլ չի զարմանում խուզարկություն բառից, բայց խուզարկությունը չափազանց ինտենսիվ միջամտություն է իրավունքներին, այն պետք է լինի բացառապես համաչափ, անհրաժեշտ և իրավաչափ։ Այս պարագայում թե ինչ են փնտրում՝ շատ բարդ է ասելը։ Այս պահի դրությամբ շատ մեծ «վտանգ» ներկայացնող երկու իր առգրավվել է խուզարկության շրջանակներում, խոսքը երկու գլխարկի մասին է»,- ասել է Վարդևանյանը։


Հիշեցնենք՝ Կարեն Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ իրավապահները վաղ առավոտից իրենց տանն են՝ խուզարկություններ իրականացնելու պատրվակով։








Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250