Ինձ կձերբակալեն, մի բան կգտնեն. Նարեկ Կարապետյան
Կարեն Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ իրավապահները վաղ առավոտից իրենց տանն են՝ խուզարկություններ իրականացնելու պատրվակով։
«Սպասում էինք այս ամենին, մի քիչ ուշացան երևի»,-ասել է Կարապետյանը։
Նա նշել է, որ հավանական է, որ իրեն կձերբակալեն։ «Ամենայն հավանականությամբ ինձ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար, մի բանի համար ինձ կձերբակալեն»,-ասել է նա։
Կարապետյանը ասել է, որ բոլոր քայլերն իրենց համար պարզ ու հասկանալի են։
«Պարզ են իրենց բոլոր քայլերը, թող անեն, տեսնեն՝ իրենց հաջողությո՞ւն է բերելու, թե՞ ոչ»,-ասել է նա։
Հարցին՝ ի՞նչ հիմքով պետք է ձերբակալեն՝ պատասխանել է. «Նախկինում գործ չեն գտել, նոր գործ են գտել, այդպես էլ չհասկացա, հավաքին մասնակցել ենք, երևի դրա հետ կապված հարց է»։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ իրավապահների մուտքը ՀԷՑ նույն ձեռագիրն է․ ամեն փոքր առիթ օգտագործել՝ խնդիրներ ստեղծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է այս պրոցեսը տեղի ունենա եկեղեցուն չվնասելու համար. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Վաղարշապ...
Խաղալիք հրացաններ և ջրային ատրճանակներ. բողոքի ակցիա ՔԿ-ի դիմաց
Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են կազմակերպե...
Գեղամ Մանուկյանի որդին ազատ արձակվեց
Քիչ առաջ ազատ են արձակվել քաղաքական հետապնդումների շրջանակում ապօրինի ձերբակալված 4 անձ, որոնց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ...
Քանի մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի համար կազմակերպած երթին
Այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի «Սիզոնս» («Մալիբու») սրճարանին հարակից այգում ժամը 18:00-ից անցկացվում էր հանրահավաք՝ ի աջակց...