Քաղաքականություն

«Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ պարտվել»․ Զատուլին

Marine 5,618 դիտում
«Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ պարտվել»․ Զատուլին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն զգում է՝ այն փակուղին, որով նա տանում է Հայաստանը և հայ ժողովրդին, պահանջում է նոր «զոհողություններ», Московский комсомолец-ին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:


«Ակնհայտ է՝ հայ ժողովրդի գիտակցությունը շուռ տալու, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցելու, և Հայաստանի արտաքին կողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք փոխելու համար շատ բարձր գին պետք է վճարել։ Ընդ որում՝ այդ գինը մշտապես աճում է։ Պետք է զոհել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ որպես ավանդական պաշտպան և հովանավոր, հրաժարվել Հայաստանի հերոսական պատմությունից, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության հիշողությունից։ Պետք է զոհել հայկական ավանդական կրոնը, հրաժարվել Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ հարգանքից»,- նշել է ռուս քաղաքական գործիչը։


Ինչ վերաբերում է մեկ տարի հետո՝ 2026թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Զատուլինը կարծում է՝ «Փաշինյանը չի կարող իրեն թույլ տալ պարտվել»։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250