Իսրայելն Ուկրաինայի փոխարեն. Թրամփի որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է վերաբաշխել ռազմական ռեսուրսներն արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար, այդ թվում՝ ի վնաս Ուկրաինայի օգնության, գրում է Washington Post-ը:
Պարբերականը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարն այժմ որոշել է աջակցել Իսրայելին՝ վարչապետ Նեթանյահույին։
«Ամերիկյան արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերն այժմ այն է, որ պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի պարտավորություններն ամբողջ աշխարհում գերազանցում են դրանք կատարելու նրա հնարավորությունները», — ասվում է հրապարակման մեջ:
Հոդվածում նշվում է, որ Թրամփի համար Իսրայելին առավելագույն աջակցություն ցուցաբերելը՝ Ուկրաինային թողնելով ավելի խոցելի, գրավիչ է քաղաքական և ռազմավարական տեսանկյունից՝ ԱՄՆ-ի կուրսի շուրջ ներքաղաքական տարաձայնությունների պայմաններում:
«Եթե Թրամփը ցանկանում է հաճոյանալ թե բազեներին, թե աղավնիներին իր բաժանված կոալիցիայում, ապա Իրանի նկատմամբ կոշտ և Ռուսաստանի նկատմամբ ավելի մեղմ գիծը նրա տեսանկյունից ակնհայտ քաղաքական առավելություններ ունի», — գրում է Washington Post-ը:
Մատակարարման դադարեցման մասին երեքշաբթի հայտնել Է Politico թերթը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին NBC հեռուստաալիքին հաստատել է այդ փաստը եւ նման որոշումը բացատրել Ամերիկայի շահերն առաջին տեղում դնելու անհրաժեշտությամբ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Կիևին որոշ սպառազինությունների մատակարարումների դադարեցման մասին լուրերը, հայտարարել է, որ որքան քիչ զենք է ստանում Ուկրաինան, այնքան մոտ է հատուկ ռազմական գործողության ավարտը:
Նմանատիպ հոդվածներ
Հա դե սրբազանն է էլի. Արայիկ Հարությունյանը հիշեցրել է «աչք փակելու» հետևանքը
Նախագահ դառնալու համար թուղթ է կեղծել: Հա դե ոչինչ, ղարաբաղցի է, աչք փակեք, գործին պետք է: Այդ մասին ասված է վարչապետի ա...
Վարչապետը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական հարթակներում գրառումներ է արել, դրանցից մեկում նշել է, որ վետո է դնում իր կողմից...
Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց. վարչապետի խոսնակ
Հայաստանը չի շեղվելու ճիշտ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի, այս մասին հա...
Վերջին 3 օրերին Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված մոտ 70 բեռնատար
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքում գրել է վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս...