Վերջին 3 օրերին Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված մոտ 70 բեռնատար
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքում գրել է վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար։
«Վրացական կողմի հետ աշխատանքները շարունակվում են տեմպի արագացման շուրջ»,-գրել է Պապոյանը։
Հիշեցնենք, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ միայն հունիսի 27–ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։
«Հունիսին ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։ Ծիրանի արտահանումը շարունակվում է։ Միայն երեկ ՀՀ–ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,– գրել է նախարարը։
Նշենք՝ 4 օր առաջ նախարար Պապոյանն իր մեկ այլ գրառմամբ նշել էր, որ հունիսի 1–23–ը ՀՀ–ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Վրաստան–ՌԴ մաքսային սահմանը։
Այս և արտահանման հետ կապված մի շարք խնդիրների լուծման համար Գևորգ Պապոյանը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ հունիսի 23–ին մեկնել էր Վրաստան։
Նմանատիպ հոդվածներ
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկո...
Վարչապետը վետո է դնում իր կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական հարթակներում գրառումներ է արել, դրանցից մեկում նշել է, որ վետո է դնում իր կողմից...
Դատախազությունը՝ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է արել, որում ներկայացրել է Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուց...
Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց. վարչապետի խոսնակ
Հայաստանը չի շեղվելու ճիշտ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի, այս մասին հա...