Քաղաքականություն

Եվրամիությունը որոշեց. Իսրայելի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն

Lilit T. 466 դիտում
Եվրամիությունը որոշեց. Իսրայելի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հաջորդ շաբաթ կհնչեցնի Իսրայելի դեմ սահմանափակող միջոցների տարբերակները՝ կապված Գազայի հատվածում նրա ռազմական գործողության հետ: Այս մասին հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Նրանց տեղեկություններով՝ դիտարկվում են մի քանի սցենարներ, այդ թվում՝ ԵՄ-ի հետ Իսրայելի ասոցացման համաձայնագրի ամբողջական կամ մասնակի կասեցումը, պաշտոնյաների, զինվորականների եւ վերաբնակիչների նկատմամբ պատժամիջոցները: Բացի այդ, ինչպես պնդում են աղբյուրները, Եվրամիությունը կարող է սահմանափակել առևտուրն Իսրայելի հետ, էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա կամ դադարեցնել գիտատեխնիկական համագործակցությունը:


Ինչպես նշում է Euractriv-ը, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կասեցումը հնարավոր է միայն ազգային կառավարությունների կողմից այդ միջոցին միաձայն աջակցության դեպքում: Պորտալի զրուցակիցների խոսքով՝ առավել հավանական է, որ Եվրամիությունը սահմանափակվի կոնկրետ անձանց նկատմամբ պատժամիջոցներով, ինչպես դա արդեն արել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան:


Սպասվում է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարները հնարավոր միջոցառումները կքննարկեն հուլիսի 15-ին: Նույն օրն Իսրայելը պետք է հաշվետվություն ներկայացնի Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավման մասին։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250