Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն
Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները կմիավորվեն: Խորհրդարանը 60 կողմ, 26 դեմ, 1 ձեռնպահ ձայներով՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
«Նպատակն առավել արդյունավետ կառավարումն է։ Միավորված համայնքն ավելի մեծ թվով բնակիչներ կունենա, հետևաբար նաև պետբյուջեից ավելի շատ միջոցներ կուղղվեն»,-այս մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Հիշեցնենք` Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական է տվել։
Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 16–ին։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ սրբազանի ձայնագրությունները մոնտաժված չեն. ՔԿ-ն հայտարարություն է արել
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվա...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...