Դադարեցվում է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները

Դադարեցվում է Սիրիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ծրագիրը: Այս մասին հրաման է ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


Հրամանագիրը թույլ է տալիս վերջ դնել Սիրիայի մեկուսացմանը միջազգային ֆինանսական համակարգից և հիմնվելով Վաշինգտոնի խոստման վրա՝ օգնել վերականգնել այն ավերիչ քաղաքացիական պատերազմից հետո։


Հրամանագիրը ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից։


«Այս քայլը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել պատժամիջոցները Սիրիայի տապալված նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքների խախտողների, թմրանյութերի ապօրինի շրջանառության, քիմիական զենքի գործունեության հետ կապված անձանց, «Իսլամական պետության» և ԴԱԻՇ-ի հետ կապված կազմակերպությունների, ինչպես նաև Իրանի վստահված անձանց նկատմամբ»,- ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լիվիտը։

Քաղաքականություն