Իսրայելը փլուզվեց և ջախջախվեց. Իրանի գերագույն առաջնորդը ուղերձ է հղել

Իսրայելը փլուզվեց և ջախջախվեց Իսլամական Հանրապետության հարվածներից: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նա ուղերձ է հղել ազգին:


«Հարկ եմ համարում մի քանի շնորհավորանքներ հայտնել Իրանի մեծ ժողովրդին.


Նախ՝ շնորհավորանքներ կեղծ Սիոնիստական ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։


Այս ամբողջ աղմուկով, այս բոլոր հայտարարություններով սիոնիստական ռեժիմը գործնականում փլուզվեց և ջախջախվեց Իսլամական Հանրապետության հարվածներով:


Երկրորդ շնորհավորանքը կապված է ամերիկյան ռեժիմի նկատմամբ մեր սիրելի Իրանի հաղթանակի հետ։


Ամերիկյան ռեժիմն ուղղակիորեն մտավ պատերազմի մեջ, քանի որ զգում էր, որ եթե չմտներ, սիոնիստական ռեժիմն ամբողջությամբ կկործանվեր։


Սակայն նա ոչինչ չի շահել այս պատերազմից։ Եվ այստեղ Իսլամական Հանրապետությունը հաղթանակ տարավ, իսկ ի պատասխան դաժան ապտակ հասցրեց Ամերիկային:


Երրորդ շնորհավորանքը իրանցի ազգի արտասովոր միասնության և համախմբվածության համար է:


Փառք Աստծո, մեր ազգը կանգնած էր միասնական ճակատով, ուս ուսի տված, կողք կողքի, առանց որևէ տարբերության պահանջների, իրենց արտահայտած մտադրությունների մեջ»,- ասել է գերագույն առաջնորդը:

Քաղաքականություն