
Մենք զգուշացրել էինք Իրանին, բայց նրանք շարունակեցին. Իսրայելի ԱԳ նախարար

Իսրայելի ԱԳ նախարարը հաստատել է, որ ՑԱՀԱԼ-ը հարված է հասցրել Թեհրանի բանտին:
«Մենք կրկին ու կրկին զգուշացրել ենք Իրանին՝ դադարեցրեք խաղաղ բնակիչների վրա հարձակվելը։ Բայց նրանք շարունակեցին, այդ թվում՝ այսօր առավոտյան:
Ահա մեր պատասխանը. կեցցե ազատությունը»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Իսրայելը հարվածել է Իրանում հայտնի Էվին բանտին, որտեղ ՑԱՀԱԼ-ի տվյալներով, պահվում են ռեժիմի հակառակորդները: