Ինձ արթնացրել են, երբ ամեն ինչ վերջացել էր. Իսրայելի նախագահ
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը BBC-ին ասել է, որ ԱՄՆ-ի որոշումը՝ հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին, պատմական էր և քաջ։
Լրագրողի հարցին, թե արդյոք Իրանի միջուկային հզորությունը լիովին ոչնչացվել է, Հերցոգը պատասխանել է, որ մանրամասներ չունի, բայց ասել է, որ «բավական պարզ է, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վնաս է կրել»։
Հարցին, թե արդյոք Իսրայելը ուղղակիորեն խնդրել է ԱՄՆ-ին հարվածել, Հերցոգը պատասխանել է. «Մենք որոշեցինք դա թողնել ամերիկացիների հայեցողությանը»։
Նա նաև ընդգծել է, որ անձամբ տեղյակ չի եղել նախապատրաստվող գործողության մասին։
«Ինձ արթնացրել են, երբ դա տեղի ունեցել ու վերջացել», - ասել է նա։
Հարցին, թե արդյոք Իսրայելը հիմա կդադարեցնի Իրանի վրա հարձակումը, Հերցոգը ուղիղ պատասխան չի տվել՝ ասելով միայն, որ Իրանը շարունակում է ռմբակոծել Իսրայելի տարածքը, և «մենք պետք է անենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է հրթիռներից պաշտպանվելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը, թե Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը. FIP
Կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ավազանի անունով` Նշան Հովհաննիսյանը, հունիսի 27-ին՝ Հանրայինի եթերում, մի...
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատ...
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթ...
Ազատ է արձակվել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկին
Թրամփի հատուկ բանագնացի հետ Լուկաշենկոյի հանդիպումից հետո ազատ է արձակվել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանով...