Արթուր Հովհաննիսյանը` Սամվել Կարապետյանին Ադրբեջանին հանձնելու մասին
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «բացարձակ տխմարություն» է համարում իր նախկին թիմակից, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի վերլուծությունը, ըստ որի՝ ՔՊ-ն գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կարող են հանձնել Ադրբեջանին։
«Սրան մեկնաբանություն չի էլ կարող հնչել»,- ճեպազրույցների ժամանակ հայտարարել է նա։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ չմեկնաբանեց նախկին թիմակցի հայտարարությունը։
«Կոնսպերալոգիաներին երբեք չեմ հավատացել ու չեմ էլ ուզում, որ ինչ-որ մեկը հավատա»,- ասել է Վարդանյանը։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանին մեղադրանք էր ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար:
Նմանատիպ հոդվածներ
Նկատողություն՝ ԱԺ երկու պատգամավորի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել ՔՊ խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանի...
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Կանխեցին եղկելի պլանը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել տելեգրամյան իր ալիքում կիսվելով ՀՀ ՔԿ գրառումը Բագրատ արքեպիկոպոսի բնկավայ...