Սամվել Կարպետյանին անսպասելիորեն տեղափոխել են այլ ՔՀԿ
Գործրաար, բարերար Սամվել Կարապետյանին տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Փաստաբանական խմբի համար այս որոշումն անսպասելի է։
Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Լիանա Գասպարյանն Aysor.am-ին ասել է, որ Սամվել Կարապետյանը պետք է տեղափոխվեր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, բայց շատ անսպասելիորեն նրան տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։
«Չեմ կարող ասել, թե ինչու նման որոշում կայացվեց, բայց անսպասելի էր»,- նշել է նա։
Փաստաբանն ասել է, որ իր գործընկերներից մեկը գիշերն այցելել է Կարապետյանին, մյուս գործընկերը այս պահին Կարապետյանի մոտ է, ինքն էլ կազմում է բողոք՝ Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար։
Հիշեցնենք ՝ Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է, նրան կալանավոերլու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սատարող հայտարարությունից հետո իշխանությունը հետապնդում սկսեց Կարապետյանի նկատմամբ։ Նախ Ազգային ժողովում Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները սկսեցին ելույթներ ունենալ, ապա իրավապահները գնացին Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ նրան բերման ենթարկելու։
Հունիսի 17-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։ Նա կարճ հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ»։
Երեկ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան առջև։
Նմանատիպ հոդվածներ
Նկատողություն՝ ԱԺ երկու պատգամավորի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում է հայտարարել ՔՊ խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանի...
Իրանի ԱԳ նախարարը կարևոր հայտարարություններ է արել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտաարել է,որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել:«Իրանը պատրաստ է միջուկայի...
Ալիևը նոր կոչ ունի հայերին
Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը»,- ասել է Աբրբեջանի նախագահ Իլ...
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...