
Իսրայելը ոչնչացրել է Իրանի ներքին անվտանգության շտաբը. Կաց

Իսրայելը հայտարարում է, որ Իրանի ներքին անվտանգության շտաբը ոչնչացվել է:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել Իրանի անվտանգության կարևորագույն օբյեկտը։
«Մենք հենց նոր ոչնչացրել ենք Իրանի ներքին անվտանգության շտաբը, որը ռեժիմի ճնշման հիմնական գործիքն է։ Ինչպես խոստացել էինք, մենք կշարունակենք թիրախավորել ռեժիմի խորհրդանիշները և այաթոլլաների իշխանությունը, որտեղ դա անհրաժեշտ լինի», - ասել է նա հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները: