ԱԱԾ տնօրենի փոփոխությունը ոչ մի բան չի փոխել․ Փաշինյանը՝ անհետ կորածների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2 շաբաթ առաջ հանդիպել է անհետ կորածների հարազատներն.
«Ինչպես նախկինում, մեր հանդիպումները երբեք չեն լուսաբանվում։ Մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն այդ հանդիպման ընթացքում, նրանք ինձ տվել են 5 կոնկրետ հարց, որի շուրջ ես ասել եմ, պայմանավորվել եմ, որ այդ հարցերով անձամբ կզբաղվեմ։ Ես ասել եմ՝ այդ 5 հարցերը երբ ինձ փոխանցեն, ուղիղ 2 ամիս անց տեղի կունենա հանդիպում, որ այդ բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի փոփոխությունը ոչ մի բան չի փոխել պայմանավորվածության մեջ։
«Ես արդեն 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ, և, ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք 2 ամիս անց՝ այդ 5 հարցերի պատասխանի համար։ Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 6-ին»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սսկվի տեղդ, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին
Այսօր ԱԺ հերթական նիստի իր ելույթի ժամանակ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով ՀՀ երկրորդ նախահ...
«Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները․ ՔԿ
«Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կ...
Երեկ իրավապահ համակարգում իրենց լավ դրսևորած աշխատակիցներին պարգևատրել․ Փաշինյան
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդադառնալով երեկ Բագրատ արքեպիկոպոսի շուրջ ծավալ...
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իջեցրեցին մեքենայից․ նա կրկին վերադարձավ Վեհարան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իջեցրեցին մեքենայից, նա վերադարձավ Վեհարան։ Քիչ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյա...